Իմ համայնքն այսօր

Վարդավառը Գորիսի համայնքներում Շինուհայրում պատրաստում են ձմեռային պահածոներ Հենց այստեղ, այս պահին համայնքային միջոցառում Գորիսում Սյունիքի կանանց ձեռքի աշխատանքները տարազի փառատոնին Ռեսուրս կենտրոն հիմնադրամի Շառավիղ ակումբում հյուրընկալվել են ,,Ապագային ընդառաջ,, ամառային դպրոցի մասնակիցներին Լրացավ Գորիսում տեղակայված ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 18-ամյակը

Խնձորեսկում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը

Խնձորեսկի Գարեգին Սեւունցի անվան միջնակարգ դպրոցի նախաձեռնությամբ դպրոցի բակում կանգնեցվել է հուշակոթող՝  նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախաձեռնությանն աջակցել է խնձորեսկցի բարերար Արմիկ Փանդունցը: Մանրամասները՝ տեսանյութում:











Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գորիսի զորամասում

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Գորիսի զորամասում: Հայոց պատմության ողբերգական ընթացքը ներկայացվել է փաստավավերագրական տեսանյութերով, ֆիդայական երգերով



Աշխատանքի հայտարարություն

«ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրում աշխատանքի է հրավիրվում խորոված և  պիցցա պատրաստող:Անհրաժեշտ է նաև  կթվոր-անասնապահ: Աշխատանքը՝ Քաշաթաղի շրջանում: Տրվում է կացարան: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝077 72 24 28077 75 77 73

Սիրով հրավիրում ենք մասնակցելու առցանց ֆոնդահայթայթման աշխատանքային հանդիպման

Հրավիրում ենք Ձեզ` մասնակցելու «ԳլոբալԳիվինգ» կազմակերպության կողմից Հայաստանում կազմակերպվող առցանց ֆոնդահայթայթման աշխատանքային հանդիպմանը
ԳլոբալԳիվինգը սերտորեն համագործակցում է իր գործընկերների հետ` առաջարկելով առցանց ֆոնդահայթայթման գործիքներ, անհատական ռազմավարության մշակում և մեր անհատ նվիրատուների և կորպորատիվ գործընկերների (Nike, Dell, HP, և այլն) լայն ցանցի հետ կապ հաստատելու հնարավորություն: 2002 թ.-ից սկսած ԳլոբալԳիվինգն աջակցել է հարյուրավոր կազմակերպությունների` ավելի քան 400.000 նվիրատուներից հայթայթելու100 միլիոն դոլարից ավելի գումար: Ծանոթացեք ԳլոբալԳիվինգի առավելություններին: Ցանկանում ենք տեղեկացնել, որ թեև ԳլոբալԳիվինգի կայքը միայն անգլերեն լեզվով է, սակայն աշխատանքային հանդիպումն անց է կացվելու հայերեն լեզվով:

Միացեք մեզ կեսօրյա սեմինարի ընթացքում, որտեղ կքննարկենք.
  • Առցանց ֆոնդահայթայթման ռազմավարության մշակում և իրականացում,
  • Ձեր ծանոթությունների ցանցի քարտեզագրում և ընդլայնում,
  • ԳլոբալԳիվինգի օգտագործում` Ձեր ֆոնդահայթայթման հաջողությունը խթանելու համար:
ՀՀ, ք. Գորիս
Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ
Անկախության փ. 7/14
Երեքշաբթի, ապրիլի 28, 2015թ.
10:00 - 14:00
Գրանցվել այստեղ
Մենք նախատեսում ենք աշխատանքային հանդիպումներ անցկացնել նաև Հայաստանի մարզերում: Սեմինարների մուտքն ազատ է, տրվելու է թեթև հյուրասիրություն:

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՔԵԶԱՆԻՑ » ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կաիք ՀԿ


«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՔԵԶԱՆԻՑ »  ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն «Սոցիալական հզորացում և կրթություն» ծրագրի շրջանակներում անց է կացնում «Սոցիալական արդարությունը սկսվում է քեզանից» դասընթացը, որի նպատակն է միավորել երիտասարդներին այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են` արդարությունը և յուրաքանչյուրի դերն արդարության հասնելու գործում:
Դասընթացը անվճար է, ներառում է մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ և սուրճի ընդմիջում: Մասնակիցները կստանան մասնակցության վկայական, իսկ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ծրագրի տարեկան միջոցառմանը` ամառային ճամբարին:

Ուշադրություն
Դասընթացը տեղի կունենա ս.թ. ապրիլի 28-ին, ժամը  15:00-ին, Գորիս քաղաքում, Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գրասենյակում: 

_________________________
 «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն ձևավորվել է 2007թ.: Երևանում և մարզերում կազմակերպությունն իրականացնում է դասընթացներ սեռական առողջության և մարդու իրավունքների վերաբերյալ, կազմակերպում հանրային և սոցիալական միջոցառումներ, օժանդակում բարձրացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքը և պաշտպանությունը` ներառելով ամեն տեսակի խտրականության վերացումը:


«Պատմություն բաց ծովում»

Ասիական Զարգացման բանկի աջակցությամբ <<Կանանց միջազգային օր` առանց բռնության>> նախաձեռնության շրջանակներում Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը Գորիս քաղաքում իրականացրեց «Պատմություն բաց ծովում» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացման սյուժեն պատմություն է մի կնոջ և տղամարդու մասին, ովքեր խարխուլ նավակով, քաղցած և առանց որևէ կապի միջոցի հայտնվել են բաց ծովում: Նրանք փրկության ուղիներ էին որոնում, սակայն միմյանց հետ լեզու չգտնելու պատճառով չեն կարողանում որոշում կայացնել: Հենց այստեղ էլ նրանց օգնության է հասնում հանդիսատեսն ու առաջարկում իր տարբերակները` միաժամանակ դառնալով ներկայացման անմիջական մասնակիցը: Հանդիսատեսն ակտիվ մասնակցեց ներկայացմանը՝ առաջարկելով բազմաթիվ իրատեսական տարբերակներ՝ չկորցնելով հումորի զգացումը: Ներկայացման ամփոփիչ տարբերակում մասնակիցներն ընդգծեցին, որ բոլոր խնդիրները հնարավոր է հարթել փոխըմբռնման, փոխվստահության համատեքստում:





Ինտերակտիվ ներկայացում «Պամություն բաց ծովում»

 Գորիսի Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն  հիմնադրամը կանանց միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումների շարքը կամփոփի <Պամություն բաց ծովում> ինտերակտիվ ներկայացմամբ: Գորիս, Սիսիան և Դիլիջան քաղաքներում կներկայացվի կոնֆլիկտային սյուժե ունեցող պամությունը: Կինը և տղամարդը խարխուլ նավով կհայտնվեն բաց ծովում և նրանցից յուրաքանչյուրն առաջ կքաշի փրկության սեփական միջոցը: Ներկայացման ընթացքում փորձագետի կողմից կծավալվի քննարկում հանդիսատեսի հետ, և հանդիսատեսը կառաջարկի խնդրի լուծման իր տարբերակը: Կանանց միջազգային օր՝ առանց բռնության միջոցառումների շրջանակներում կներկայացվի նաև Կանանց միջազգային օրվա  խորհուրդը, պատմությունը: Յուրաքանչյուր քաղաքում միջոցառման ընդհանուր տևողությունը կկազմի 1,5-2 ժամ: Միջոցառումներն իրականացվում են Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ:
Ներկայացումները տեղի կունենան.
Գորիսում՝ ապրիլի 13-ին, ժամը՝ 16:00-ին, Գորիսի Վ.Վաղարշյանի անվան ՊԴԹ փոքր դահլիճում
Սիսիանում՝ապրիլի 14-ին, ժամը՝ 16:00-ին, Սիսիանի Հ. Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում
Դիլիջանում՝ ապրիլի 16-ին, Ժամը՝ 16:00-ին, Դիլիջանի արվեստի պետական քոլեջում

Գարիկ Հայրապետյան.Սեռով պայմանավորված աբորտները սպառնալիք են Հայաստանի համար

Եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռի հատկանիշով հղիության արհեստական ընդհատումները, ապա ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների` մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 աղջիկ կամ ապագա մայր: Այսօր սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքով Հայաստանում տարեկան 1500 աղջիկ չի ծնվում, իսկ մինչև 2060 թ. յուրաքանչյուր տարի 2000 երեխա լույս աշխարհ չի գա միայն այն պատճառով, որ ձևավորվել է որպես աղջիկ:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երիտասարդ Առաջնորդների ակումբների կազմավորման մասին





ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ Առաջնորդների ակումբների կազմավորման մասին


Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համատեղ ձևավորում են երիտասարդ առաջնորդների ակումբներ՝ Սիսիան և Եղեգնաձոր քաղաքներում: Բոլոր այն երիտասարդները, ովքեր ստեղծագործ են, համարձակ   և ցանկանում են իրականացնել  հետաքրքիր գաղափարներ, կարող են դիմել և անդամակցել ակումբին: Մասնակիցները 7 ամիսների ընթացքում կմասնակցեն, անգլերեն լեզվի, առաջնորդության, ՏԻՄ գործառույթների, կամավորության և բազմաթիվ այլ կարողությունների զարգացման դասընթացների, գործնականում հանդես կգան հետաքրքիր  նախաձեռնություններով:  Առաջնորդների ակումբին անդամակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թվականի ապրիլի 10-ը լրացնել անդամակցության հայտ  և ներկայացնել Սիսիանի կամ Եղեգնաձորի Կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամներ: Հայտի օրինակը կարող եք ձեռք բերել Ռեսուրս կենտրոնների գրասենյակներից կամ ներբեռնել
Էլեկտրոնային տարբերակով հայտը կարող եք ներկայացնել հետևյալ էլ. փոստին yolyan.irina@gmail.com : Լավագույն 15 հոգին կընտրվեն մրցույթային կարգով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 10-ը:
 Տեղեկությոնների համար այցելել
Ք. Սիսիան՝ Մյասնիկյան 14 Ա,/ նախկին կիրակնօրյա դպրոցի շենք/ կամ զանգահարել՝ 094105553

Ք. Եղեգնաձոր, Վայքի  փողոց թիվ 5, հեռ՝   093846485